Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին ներուժել են Կապիտոլիումի շենք և  խափանել ընտրությունների արդյունքների վավերացումը։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Վերջին տվյալներով բախումների արդյունքում կա 4 զոհ։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ հանրահավաքի կոչ էր արել՝ ասելով, որ դեմ է Կոնգրեսի վավերացմանը։ Ընտրված նախագահ Ջո Բայդենը երդմնակալության արարողությամբ պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։