Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը որոշում է կայացրել երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև հունվարի 21-ը։ Այս մասին նա տեղեկացրեց թվիթերյան իր էջում։ Հրամանագրով՝ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է դաշնային մակարդակով օգնության ներգրավում։
Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք՝ դադարեցնելով Կոնգրեսում ընթացող քննարկումը։