Հաստատվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք

Հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 161 054 դեպք, որոնցից 147 388-ն` առողջացած, 2 901-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 070 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 602 986 թեստավորում:

Հունվարի 6-ին կատարվել է 1 218 թեստավորում, որից հաստատվել է 201 նոր դեպք: Դրական է կատարված թեստերի 16,5 տոկոսը։ Կա 812 առողջացած և 11 մահվան դեպք:

Մեկնաբանել