ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը 2020թ․ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ավելի վաղ՝ հունվարի 6-ին,  ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք՝ խափանելու ընտրությունների արդյունքների վավերացումը։

Ընտրություններում Բայդենն ավելի քան 73 մլն ձայն էր հավաքել, ինչը ԱՄՆ պատմական ցուցանիշ է համարվում: Դոնալդ Թրամփը հավաքել էր գրեթե 70 միլիոն ձայն։