£700-ով վաճառվել են մերկ Ջոն Լենոնի ու Յոկո Օնոյի նկարները

Երեկ Duke աճուրդում £700-ով վաճառվել է The Beatles խմբի նախկին մենակատար Ջոն Լենոնի և նրա կնոջ` Յոկո Օնոյի երկու հազվագյուտ նկար: Մերկ ամուսիններին պատկերող այս նկարներն օգտագործվել էին էքս-բիթլի` 1968թ. թողարկված «Անավարտ երաժշտություն № 1. երկու կույս» ալբոմի ձևավորման ժամանակ:

Նկարները պատահականորեն հայտնաբերվել են Դորսեթում ապրող մի կնոջ տան վերնահարկում: Իսկ թե ինչպե՞ս են դրանք հայտնվել այնտեղ, մնում է անհայտ:

Աճուրդի ներկայացուցիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հազվագյուտ այս նկարների հանդեպ` դրանք անվանելով լիարժեք և օրիգինալ: Ի դեպ` այս կադրերն արվել էին Լենոնի ընկերոջ`Ռինգո Սթարի տանը:

Ինչ վերաբերում է «Երկու կույս» ալբոմին, ապա այն վաճառքի չի հանվել. երաժշտական խանութները պարզապես հրաժարվել են վաճառել սադրիչ ձևավորում ունեցող այս ալբոմը:

Մեկնաբանել