Հաստատվել է կորոնավիրուսի 361 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Հայաստանում հունվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 361 նոր դեպք։ Առողջացել է 573 մարդ։ Մահացել է 7 մարդ։ Բացասական թեստերի քանակը 1 339 է։ Դրական է կատարված թեստերի 21,2 տոկոսը։

 Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -161 415
Առողջացածներ – 147 961
Փաստացի բուժվողներ -9 850
Ընդհանուր թեստեր – 604 686
Մահվան ելքեր – 2 908
Մահվան ելքեր այլ պատճառով – 696