Արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ավելացնելով, որ մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է:

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում»,- նշել է Բադասյանը:

Ըստ մամուլում և սոցցանցերում շրջանառվող լուրերի՝ Արդարադատության նախարարությունն արդեն ստացել է հունվարի 11-ին՝ Մոսկվայում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում ստորագրվելիք պայմանագրի նախնական տարբերակը:

Մեկնաբանել