Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից՝ մնալով անկախ պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին՝ հայտնելով, որ գործելու է որպես անկախ պատգամավոր։

«Սիրելի՛ հայրենակիցներ որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։ Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:

Սա ամենևին չի նշանակում , որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում , այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը : Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից: Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը։

Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել , սակայն վստահ եմ , որ ըմբռնումով կմոտենաք:

Հարգելի՛ լրագրողներ , խնդրում եմ բավարարվել այս հայտարարությամբ , քանի որ այս պահին ավել ոչինչ չունեմ ներկայացնելու։

Հարգանքով՝ ձեր Սոֆյա»,- գրել է պատգամավորը։