Հաստատվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Հայաստանում հունվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք։ Առողջացել է 932 մարդ։ Գրանցվել է մահվան 14 դեպք։ Բացասական թեստերի քանակը 1 744 է։ Դրական է կատարված թեստերի մոտ 18 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -161 794
Առողջացածներ – 148 893
Փաստացի բուժվողներ -9 279
Ընդհանուր թեստեր – 606 809
Մահվան ելքեր – 2 922
Մահվան ելքեր այլ պատճառով – 700