Վրաստանում բռնապետություն է․ Էդուարդ Շևարդնաձե

«Ժողովուրդը  պետք է ձգտի բռնապետության դեմ հաղթանակին», -ասել է Շևարդնաձեն՝ հավելելով, որ Վրաստանի իշխանությունները վախենում են Իվանիշվիլիից։ Ըստ նախկին նախագահի՝ Վրաստանի այսպիսի ոչ ժողովրդավարական քայլերը խոչընդոտ են դեպի Հյուսիսատլանտյան դաշինք նրա ճանապարհին։ Շևարդնաձեի կարծիքով՝ օտարերկրյա շատ պետությունների համար Սաակաշվիլիի վարքագիծն ընդունելի չէ, ինչի վկայությունը օտարեկրացի բազմաթիվ պաշտոնյաների և դեսպանների հանդիպումներն են  Իվանիշվիլիի հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Իվանիշվիլիին մերժել էր լիարժեք քաղաքացիություն տրամադրել՝ առաջարկելով նրան Վրաստանի քաղաքացիությունը պահանջել որպես երկրորդ քաղաքացիություն։

Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է անցած տարվա հոկտեմբերին։