Վազգեն Մանուկյանն ամփոփել է ԱԳ նախարարի հետ հանդիպումը

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների՝ ԱԳ նախարարի հետ շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ։ Այս մասին ասված է «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Հանդիպման մասին Մանուկյանն այլ մանրամասներ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ հանդիպում է նախատեսված նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո արդյունքները կամփոփեն և հանդես կգան հայտարարությամբ:

Մեկնաբանել