Հաստատվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք, առողջացել է 419 մարդ

Հայաստանում հունվարի 9-ին կատարվել է 2 096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 16 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 419 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 131 դեպք, որոնցից 149 312-ը՝ առողջացած, 2 929-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 608 905 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 57-րդ տեղը՝ 162 131 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 239 229 դեպքով, Ադրբեջանը 45-րդ տեղում է՝ 224 050 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 317 118 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 280 438 դեպքով։

Մեկնաբանել