Հաստատվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, առողջացել է 561 մարդ

Հայաստանում հունվարի 10-ին կատարվել է 1 025 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 15,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 561 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 131 դեպք, որոնցից 149 312-ը՝ առողջացած, 2 929-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 608 905 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 57-րդ տեղը՝ 162 288 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 239 229 դեպքով, Ադրբեջանը 45-րդ տեղում է՝ 224 651 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 326 256 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 286 406 դեպքով։

Մեկնաբանել