Սոթքի ոսկու հանքը մասնակի է աշխատում․ այս տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեց Գեղամասար համայնքի (կենտրոն՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Թե հետագայում ինչ կլինի, ինչ քննարկումներ են ընթանում՝ չեմ կարող ասել, քանի որ դա պետական մակարդակով է, համայնքապետարանն այդ հարցերը չի լուծում։ Խնդիրն այն է, որ այդ սահմաններով հանքի մեծ մասը մեր վերահսկողությունից դուրս է՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Հիմա սպասողական վիճակ է»,- նշեց Ավետյանը։
Նրա խոսքով՝ սահմանամերձ Սոթքում իրավիճակը հանդարտ է, արտառոց ոչինչ չի եղել։
Հանքի խնդիրը սրվեց 2020-ի նոյեմբերի 26-ից, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել Գեղարքունիքի մարզում՝ Հայաստանի և Արցախի նախկին Քարվաճառ շրջանի սահմանի մեջտեղում գտնվող հանքավայր։
Կարդացեք նաև՝
Ինչ է կատարվում Սոթքի հանքավայրում, և որտեղ են դիրքավորվել ադրբեջանցի զինծառայողները
Սոթքի ոսկու հանքավայրը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև
Լուսանկարը՝ «Հետք»-ի տեսանյութից