Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն։

Կայքը նաև հիշեցնում է, որ վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել էին 2020 թ․ փետրվարին Մյունխենում։

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվող եռակողմ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերը։

Բացի եռակողմ բանակցությունից, նախատեսված են նաև առանձին Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումները։

Մեկնաբանել