Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները Ղարաբաղի զարգացման մասին հայտարարություն են ստորագրել (լրացվող)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն են ստորագրել: Այս մասին հայտարարել է Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօրվա հանդիպումը համարում եմ բացառիկ կարևոր և օգտակար, քանի որ մենք կարողացել ենք պայմանավորվել և համատեղ հայտարարություն ստորագրել տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ։ Նկատի ունեմ տնտեսական կապերի կառուցման, ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր։ Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երեք կառավարությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները Նրանք առաջիկայում կստեղծեն աշխատանքային փորձագիտական ենթախմբեր, կներկայացնեն տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի և տնտեսության զարգացման կոնկրետ ծրագրեր։

Վստահ եմ, որ այդ համաձայնագրերի իրագործումը օգտակար կլինի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդի համար և, առանց որեւէ կասկածի, օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին, ինչը նշանակում է՝ նաև Ռուսաստանի Դաշնության շահերին»,- ասել է Պուտինը:

Լուրը թարմացվում է:

Մեկնաբանել