✓Ադրբեջանը կոչ է արել Հայաստանին հրաժարվել «սադրիչ քաղաքականությունից»
✓Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգության ղեկավարների հանդիպումը բողոք է հարուցել Ադրբեջանում
✓Մոսկվայում տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին Ալիև եռակող հանդիպումը
-
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենը Ապրիլ 14, 2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը, որն օրեր առաջ հայտարարել էր իր լիազորությունները վայր դնելու մասին, ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել է հիմնադրամի կատարած աշխատանքի, դրոշմանիշային վճարների կատարման հարցում առաջացած խնդիրների և նոր տնօրենի ընտրության մասին: Նա վստահ է՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենը ով էլ լինի՝ պետք է կարողանա ասել՝ «ոչ»: Այս համատեքստում Ավետիքյանը նշում է, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաներն իրեն առաջարկել են հիմնդրամի գումարներն այլ նպատակով օգտագործել, սակայն մերժում են ստացել:
-
Պատրաստվում եմ հրաժարական տալ ապրիլի Ապրիլ 14, 2021
Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում։ Այս մասին այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հրաժարականից հետո պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ։ Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ որպես վարչապետի թեկնածու, որովհետև սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ այնուամենայնիվ լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետի չի ընտրի։ Երկրորդ անգամ նորից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, կրկին վարչապետ չի ընտրվի, Ազգային ժողովը իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ հունիսի 20-ին»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է հրաժարականից հետո հնարավոր ռիսկերին, վարչապետը նշեց․ «Ովքեր այլ ճանապարհով կգնան […]
-
Փաշինյանը ընդդիմությանը մեղադրեց գերիների հարցում Ապրիլ 14, 2021
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան՝ ապրիլի 14-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գերիների վերադարձի հարցին։ Նրա խոսքով՝ «գերիների վերադարձի շուրջ պայմանավորվածությունը խախտելու համար պատասխանատվություն է կրելու Ադրբեջանի նախագահը»։
-
«Չեմ ուզել ի ցույց դնել Ապրիլ 14, 2021
Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանը ապրիլի 14-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հասցեին ուղղված քննադատությունների վերաբերյալ։ Փաշինյանն ասաց, որ Անվտանգության խորհրդի համապատասխան հատվածները գաղտնազերծելն ու դրանք հրապարակելը լավ առաջարկ է։
-
Լուկաշենկոն Ալիևին շնորհավորել է «ազգային Ապրիլ 14, 2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 14-ին Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է, թե Ադրբեջանը վերջին ժամանակներում մեծ քայլ է կատարել իր «ազգային նպատակն իրագործելու գործում»՝ նկատի ունենալով ղարաբաղյան պատերազմում շրջանների գրավումը։ «Իսկապես, Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային նպատակի իրականացման գործում, սակայն դա դեռ առաջին քայլն է: Ես շատ ուրախ եմ, որ դուք՝ որպես Բելառուսի ժողովրդի իսկական ընկեր, լավ եք հասկանում վերադարձված տարածքներում կատարվելիք աշխատանքների ծավալը»,- նշել է Լուկաշենկոն: Խոսելով երկկողմ քաղաքական հարաբերություների մասին՝ Բելառուսի նախագահը դրանք «փայլուն» է որակել և ավելացրել, որ նա այդ փաստով «հպարտանում է»: Ըստ Լուկաշենկոյի՝ Ադրբեջանն ու Բելառուսը Խորհրդային Միությունից հետո բոլոր ուղղություններով վերականգնել […]
-
Ինչ կոստյում էլ հագցնես Փաշինյանին, Ապրիլ 14, 2021
«Ես էլ հարցեր ունեմ Շուշիի անկման հետ կապված, շատ կոնկրետ հարցեր ունեմ կոնկրետ մարդկանց», «Նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը», «20-ամյա դավաճանություն»… նման տասնյակ հայտարարություններ այսօր հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրթերից Ազգային ժողովում, որոնք առևերույթ հանցագործությունների մասին հաղորդումներ են։ Եթե այս հայտարարություններն աներ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016-ին, հասկանալի ու ընկալելի կլիներ. դե խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորն ի՞նչ լիազորություն ունի, որ մի հատ էլ քրեական գործեր հարուցի, իրավական գնահատական տա բոլոր հանցանքներին, որոնց մասին բարձրաձայնում է։ Բայց ոչ, այս հայտարարություններն անում է վարչապետը, անում է նախընտրական քարոզարշավին մասնակցող թեկնածուի կեցվածքով, անում է առանց մեկ րոպե անգամ […]