Արման Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքը։

Արման Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի մարտի 19-ից մինչև հունիսի 8-ը։

Մեկնաբանել