Հանդիպում Մոսկվայում․ ինչ լուծվեց և ինչ մնաց չլուծված

Հունվարի 11-ին 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների՝ կողմերը պայմանավորվել են լուծել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը: Միևնույն ժամանակ, չլուծված է մնում Արցախի կարգավիճակի և Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Թեմայի շուրջ զրուցում են ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը և Թաթուլ Հակոբյանը:

Մեկնաբանել