Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում և Արցախ-Սյունիք միջանկյալ հատվածում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն

Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն. Սիվիլնեթին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ նոյեմբերի 13-ից մինչ օրս մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1 229 է:

«Այսօր՝ հունվարի 13-ին, որոնողական աշխատանքներ են իրականացվում Քարինտակի, Մատաղիսի և Թալիշի հատվածներում»,- ասաց Հունան Թադևոսյանը:

Մեկնաբանել