Արմեն Սարգսյանը երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել է հիվանդանոց

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել