2014թ-ին ողջ աշխարհում կվաճառվի ավելի քան 1 մլրդ սմարթֆոն

Սմարթֆոնների գլոբալ վաճառքը 2012թ-ին կաճի 46%-ով`հասնելով մինչև 687,9 մլն-ի, իսկ 2014-ին այս ցուցանիշը կգերազանցի 1 միլիարդը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Credit Suisse ընկերության վերլուծաբանների հետազոտությանը:

«Այս ցուցանիշը հնարավոր կլինի գերազանցել Չինաստանի մեծ պահանջարկ ունեցող շուկայի առկայության շնորհիվ: Մենք սպասում են, որ սմարթֆոնների վաճառքի 22%-ը ծածկելու է միայն Չինաստանը»,- կանխատեսում են վերլուծաբանները և հավելում, որ Չինաստանն իր ակտիվացրած iOS և Android սարքերի թվով առաջ է անցել ԱՄՆ-ից: Նրանց խոսքով, Apple ընկերությունը կարող է առավելագույն կերպով օգտագործել շուկայի միտումները, որտեղ հաջողությունը հիմնականում կախված է որակից:

Ըստ Credit Suisse վերլուծաբանների` ընթացիկ տարում Apple-ը կդառնա սմարթֆոնների գլոբալ շուկայի առաջատարը՝ զբաղեցնելով 23%-ը: Հարավկորեական Samsung-ը և չինական Huawei-ը նույնպես կկարողանան շուկայում լավ դիրքեր գրավել:

Վերլուծաբանների կարծիքով` խոցելի են լինելու Motorola Mobility-ը, HTC-ին և Sony-ն: Իսկ BlackBerry սմարթֆոններ արտադրող RIM ընկերության դիրքը շուկայում կտրուկ կնվազի՝ հաշվի առնելով, որ ընկերությունը 2012 ֆինանսական տարում 66% կորուստ է գրանցել:

Credit Suisse վերլուծաբանները նշում են նաև, որ 2013թ-ին հաջողություն է սպասվում ֆիննական Nokia ընկերությանը, որը պոտենցիալ ունի՝ դառնալու երրորդ խոշոր արտադրողը Apple-ից և Samsung-ից հետո:

Մեկնաբանել