Պուտինը Էրդողանին տեղեկացրել է մոսկովյան հանդիպման արդյունքների մասին

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել էրդողանի հետ։ ՌԴ նախագահը Թուրքիայի ղեկավարին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։

Էրդողանը Պուտինին իր աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերին, ինչպես նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակականությանը։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի խնդիրը, ներառյալ պատվաստանյութերի համատեղ արտադրության և կիրառման ծրագրերի իրականացումը։

Պուտինն ու էրդողանը քննարկել են նաև Արցախում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի ձևավորման հարցը։

Մեկնաբանել