Հունվարի 12-ին մահացած ՊԲ զինծառայող Ռադիկ Թաթոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ըստ ՔԿ-ի՝ ժամկետային զինծառայող Արցախի Հանրապետության բժշկական կենտրոն է ընդունվել «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտարարել էր հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան մասին։