Օտարերկրացիների համար ՀՀ ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար ՀՀ ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են և այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարությունը։

Հայաստան մուտք գործելիս պետք է ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը: Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել