Հայաստանի լողափնյա հանդբոլի ընտրանին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ընտրանին B խմբում կմրցի Շվեյցարիայի, Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականների հետ: A խմբում են ընդգրկվել Հունգարիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի և Վրաստանի հավաքականները: Առաջնությունը կմեկնարկի հուլիսի 7-ին, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հունիսի 27-30-ը Հայաստան է այցելելու սերբ մասնագետ Սաշա Կուբորովիչը: Նա երկու տարի առաջ կրկին Հայաստանում էր և լողափնյա հանդբոլի սեմինար էր անցկացրել: Կուբորովիչը Սևանում հայ մարզուհիներին կօգնի նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, ապա հավաքականի հետ կմեկնի մրցավայր և հուլիսի 1-ից մինչև ստուգատեսի մեկնարկը կշարունակի մարզել Հայաստանի հավաքականը:

Մեկնաբանել