Հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, առողջացել է 603 մարդ

Հայաստանում հունվարի 14-ին կատարվել է 2 612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 17 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 603 մարդ։ Գրանցվել է մահվան 12 դեպք։

Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163 576 դեպք, որոնցից 151 849-ը՝ առողջացած, 2 963-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616 520 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը՝ 163 128 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 243 255 դեպքով, Ադրբեջանը 46-րդ տեղում է՝ 225 820 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 355 839 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 305 339 դեպքով:

Մեկնաբանել