Սինգապուրի ՀՆԱ-ն աճել է 9,9%-ով

Սինգապուրի դրամավարկային կարգավորիչը տեղական արժույթի դիրքերն ամրապնդելու և գնաճը զսպելու նպատակով բարձրացրել է սինգապուրյան դոլարի գնանշումների միջանցքը արժույթների զամբյուղի նկատմամբ։ Կղզու կառավարության գնահատմամբ՝ ընթացիկ տարում սպառողական գների ինդեքսը 2,5%-ից կաճի մինչև 3,5%, իսկ բազային ինդեքսը, որը չի ներառում բնակարանի արժեքն ու տրանսպորտային ծախսերը՝ 1,5%-ից մինչև 2%։

«Հոկտեմբերի սկզբից ի վեր՝ գնաճի տեմպերն արագացել են և առաջիկա ամիսներին կշարունակեն մնալ բարձր մակարդակում։ Գնաճային ճնշումը զգալի կլինի՝ մասնավորապես նավթի աճող գների պատճառով»,- ասված է Սինգապուրի Կենտրոնական բանկի հայտարարությունում։

«Միջանցքը նեղացնելու մասին որոշումը հստակ ազդանշանն է այն բանի, որ ԿԲ-ի կարծիքով՝ գնաճը կայուն բնույթ է կրում»,- նշում է բրիտանական Standard Chartered-ի տնտեսագետ Էդվարդ Լին։

Սինգապուրի դրամավարկային քաղաքականությունը շեղվում է ընդհանուր միտումից. Չինաստանի և Հնդկաստանի կենտրոնական բանկերը սկսել են մեղմացնել մոնետար քաղաքականությունը՝ տնտեսական աճին նպաստելու նպատակով նվազեցնելով պահուստային պահանջների նորմերը, նշում են փորձագետները։

Մեկնաբանել