Վարչապետը հանդիպել է Արամ Սարգսյանին և Գուրգեն Արսենյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Նա այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:

Մեկնաբանել