Գլխավոր Լրահոս

Հայկական կողմերի առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան, տեղահանված արցախահայության վերադարձը․ Արա Այվազյան

Հայկական կողմերի առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան, տեղահանված արցախահայության վերադարձը․ Արա Այվազյան
Արտգործնախարար Արա Այվազյանը Ազգային ժողովում հանդիպում է անցկացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը ներկա չէին ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչները: Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հանդիպման առիթը հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումն է և ընդունված հայտարարությունը։ Ըստ Ռուբինյանի՝ նպատակն է վերլուծել հանդիպման արդյունքները․ «Հանդիպումը կլինի փակ, որպեսզի առավել դետալային և անկաշկանդ քննարկում ունենանք»,- ասաց նա։ Մինչ փակ քննարկման անցնելը Արա Այվազյանը ելույթով հանդես եկավ, որում անդրադարձավ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ «Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ։ Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- ասաց նա։ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի և անդամ երկրների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնած հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ «Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը»,- նշեց Արա Այվազյանը։ Հակոբ Ասլանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում