Երևանի 2021-ի բյուջեով Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգմանը հատկացվում է 9 մլն դրամ

Երևանի 2021 թվականի բյուջեով Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման համար նախատեսված է հատկացնել 9 միլիոն դրամ:

Ի պատասխան ՍիվիլՆեթի հարցմանը՝ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ նախատեսված 9 միլիոն դրամից 3-ը կհատկացվի Հրազդանի կիրճի բարեկարգմանը:

Ծրագիրն իրականացնելու է Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը։

1 միլիոն դրամը կուղղվի ճամփեզրի արգելապատնեշային խողովակների նորոգմանը, բացակա հատվածներում՝ նոր խողովակների համալրմանը։

2 միլիոն դրամ կհատկացվի ճամփեզրով ձգվող հեղեղատարի մաքրմանն ու սպասարկմանը:

6 միլիոն դրամը կուղղվի Երևանյան լճում և Հրազդան գետում տարածված ճահճային բուսականության ոչնչացման աշխատանքներին՝ 10 հա՝ ջրածածկ տարածքում, ևս 5 հա՝ հարակից ձորի կիրճում:

Գործընթացը կիրականացնի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը՝ գարնանից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում:

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել