ԴՆԹ փորձաքննություններ իրականացնող երկրորդ սարքն արդեն գործարկվել է․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:

«Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:

Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում և մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Մեկնաբանել