Երևանն ընտելանում է թափոնների տեսակավորման մշակույթին

Նախորդ տարի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ սկսում են տեսակավորման համար նախատեսված թափոնամանների տեղադրումը: Ծրագիրը պիլոտային է։ Առաջին թափոնամանները տեղադրվել են Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում։ Երևանում թափոնների վերամշակման մշակույթը ներդնելու մեկնարկը տրված է, սակայն այն իր հետ բերել է որոշակի բարդություններ․ պատճառը քաղաքացիների իրազեկված չլինելն է։ ՍիվիլՆեթը շրջել է բակերում, որտեղ արդեն տեղադրված են տեսակավորման համար նախատեսված թափոնամանները, պարզել, թե արդյոք բնակիչները օգտվում են դրանցից, ինչպես նաև գնացել թափոնների մշակման հետքերով։