Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումը

Հայաստան անհրաժեշտ ծավալով բնական գազի առաքումը վերականգնվել է, վթարավերականգնողական աշխատանքները նախատեսված ժամանակից շուտ են ավարտվել։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«ՀՀ բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը: Վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով»,- տեղեկացնում է ընկերությունը։

«Գազպրոմ Արմենիան» որոշել էր հունվարի 13-ի ժամը 23:00-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը։

Մեկնաբանել