Հայաստանում հունվարի 15-ին կատարվել է 2 546 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 396 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 15,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 471 մարդ։ Գրանցվել է մահվան 11 դեպք։
Հունվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163 972 դեպք, որոնցից 152 320-ը՝ առողջացած, 2 974-ը՝ մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 619 066 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 59-րդ տեղը՝ 163 972 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 244 612 դեպքով, Ադրբեջանը 46-րդ տեղում է՝ 226 200 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 364 801 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 311 810 դեպքով:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։