ՀՀ տարածքում ժամը 12.30-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում այսօր`ապրիլի 13-ին, ժամը 12.30-ի դրությամբ, միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են: Ըստ ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայության`ապրիլի 13-ի ժամը 00.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկություն արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված` նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ: