«Սպուտնիկ-V» պատվաստանյութի 2 հազար չափաբաժին է բերվել ԼՂ՝ ռուս խաղաղապահների համար

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին է բերվել Լեռնային Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահների համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները արդեն սկսել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատվաստումը։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ պատվաստանյութի չափաբաժինը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստվելու համար։

Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմը կպատվաստվի պատվաստանյութի առաջին բաղադրիչով, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչով։

Առաջին պատվաստանյութը ստացել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական ստորաբաժանումների զինծառայողները:

Մեկնաբանել