Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել կառավարությանը: ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Շիրակի մարզպետարանից։

«Տիգրան Պետրոսյանը այս պահին չի ցանկանում մեկնաբանել իր որոշումը։ Նա հրաժարականի պատճառների մասին կխոսի կառավարության կողմից դիմումը ստորագրելուց հետո»,- ասացին մարզպետարանից

Տիգրան Պետրոսյանը մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։