Գնել Աղաջանյանը պատերազմ է մեկնել ամուսնանալուց չորս օր անց, զոհվել Շուշիում

Նոյեմբերի 7-ին Շուշիում զոհված պայմանագրային զինծառայող Գնել Աղաջանյանը սեպտեմբերի 28-ից գնացել է ռազմաճակատ՝ ամուսնանալուց չորս օր անց։ Գնելի եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է, եղել է այլ ռազմաճակատում։ Նոյեմբերի 6-ին Գնելը եկել է տուն, հայրն առաջարկել է չմեկնել ռազմաճակատ, մերժել է, տեսակցել հարազատներին ու գնացել Շուշի։ Նա Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղից էր։

Մեկնաբանել