Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրել է պատերազմում զոհված հայ մարզիկի ընտանիքին

Իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը՝ որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին․ այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Մարզիկն իր ոսկե մեդալը նվաճել էր 2017 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի՝ Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը։

Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել բարեկամական հարաբերություններ։

Հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝ Արթուր Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։