Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ կրկին քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։ Տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է հունվարի 11-ին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կայացած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին:
Քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերը: