Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն

Փետրվարի 1-12-ը Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավվելու են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Ինչպես հայտնում է թուրքական Haberturk-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունը կոչվում է «Ձմեռ 2021»․ ադրբեջանցի զինծառայողներն արդեն ժամանել են Կարս։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գործողության նպատակն է «համատեղ օպերացիաների ժամանակ համագործակցության ու համակարգման ապահովումը, սպառազինության ու տրանսպորտային միջոցների աշխատունակության ստուգումը»։