Նավալնիին Մոսկվա ժամանալուն պես ձերբակալել են

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել, որտեղ 5 ամիս վերականգնվել է «Նովիչոկ» մարտական թունավոր նյութից թունավորվելուց հետո: Նավալնին իր թունավորման մեջ մեղադրում է ռուսական իշխանություններին, իսկ պատվիրատու համարում է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռուսական իշխանությունները կտրականապես հերքում են Նավալնիի թունավորմանը հատուկ ծառայությունների մասնակցությունը։ «Կցանկանայինք ավարտին հասցնել, կհասցնեինք», – ասել էր Պուտինը։

Նավալնիի չվերթը հունվարի 17-ի երեկոյան վայրէջք է կատարել Շերեմետևոյի օդանավակայանում, թեև ըստ պլանի՝ պետք է Վնուկովո օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր: Մոսկվա ժամանելուց հետո՝ անձնագրային հսկողության կետում, քաղաքական գործչին ձերբակալել են և տարել են Խիմկիի ոստիկանության բաժին։

Եվրոպայում և ԱՄՆ-ում պահանջել են ազատ արձակել ռուս քաղաքական գործչին։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Պատիժների կատարման դաշնային ծառայությունում, Նավալնին խախտել է «Իվ Ռոշե»-ի գործով պայմանական ժամկետի պայմանները: Դեկտեմբերի վերջին ՊԿԴԾ-ն Նավալնիի նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարել և դատարանին խնդրել էր պայմանական ժամկետը փոխարինել իրական ժամկետով։

Թեմայի շուրջ ավելին՝

Նավալնու վիճակը բարելավվում է․ նա խոսում է և հիշում է թունավորման օրը