Ինչպես պետք է Հայաստանը հարաբերվի Ռուսաստանի ու Չինաստանի հետ. Տարոն Սիմոնյան

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի դիվանագիտությունը մեծ սխալներ է թույլ տվել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում։ Նա ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ վերջին երկու տարում Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձել են անհասկանալի, իսկ Չինաստանի հետ կապերը թուլացել են։ Նրա խոսքով՝ ի տարբերություն Հայաստանի՝ հարևան Վրաստանն ու Ադրբեջանը Չինաստանի հետ հարաբերությունների խորացման գործուն քայլեր են ձեռնարկում։