Հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, առողջացել է 292 մարդ

Հայաստանում հունվարի 17-ին կատարվել է 842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 11 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 292 մարդ։ Գրանցվել է մահվան 6 դեպք։ 

Հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164 676 դեպք, որոնցից 153 064-ը՝ առողջացած, 2 998-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 885 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 624 153 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 60-րդ տեղը՝ 163 972 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 247 805 դեպքով, Ադրբեջանը 47-րդ տեղում է՝ 227 273 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 387 101 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 330 411 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի