Նախագահը ստացել է Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից ազատման դիմումը

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատման դիմումը, այն օրվա ընթացքում կհրապարակվի։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։ 

Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․ մայիսի 12-ին։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արսեն Թորոսյանը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանի փոխարեն։