Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից

Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

«Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար»,- ասվում է հաղորդագրությունում։