2021թ․ Երևանում կտեղադրվի 300 նոր վերելակ

Քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: Տեղեկությունը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

«Ամբողջ հետխորհրդային շրջանում մոտ 35 վերելակ է ընդամենը փոխվել Երևանում, իսկ միայն Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո արդեն իսկ փոխվել է 520 վերելակ, և այդ գործընթացը շարունակական է»,- ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3 000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալները՝ քաղաքապետարանը հայտնում  է, որ նախ ընտրվում են ամենամաշվածները: