Սահմանամերձ Կութ․ ագրեսիայի և անտարբերության արանքում

Շուրջ երեք ամիս է անցել այն բանից, երբ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դպրոցը։ Կոտրված ապակիները առ այսօր թափված են դպրոցի դիմաց։ Կրթության նախարարությունը բարձրաձայնեց դպրոցի վնասման մասին, բայց «մոռացավ» այն վերանորոգել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանամերձ դարձած գյուղի երեխաներն ասում են, որ ուսումնական հաստատությունում դասասենյակները տաք են․ միջանցքն է ցուրտ։ Ներկայում համայնքում ապրում է 20 ընտանիք․ շատ են կիսաքանդ շինությունները, ճանապարհն անմխիթար է։

Մեկնաբանել