Առողջապահության նախարար կնշանակվի Անահիտ Ավանեսյանը

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու վարչապետի առաջարկը։ Սիվիլնեթի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Անահիտ Ավանեսյանը 2018թ. մայիսից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը: 

Սիվիլնեթը գրել էր, որ նախագահը ստացել է Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից ազատման դիմումը։